Լրահոս

«Ռոմայի» հայտացուցակն «Ատալանտայի» դեմ խաղում (ֆոտո)

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը «Ատալանտայի» դեմ ֆուտբոլի Իտալիայի առաջնության 24-րդ տուրի արտագնա խաղում։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վնասվածից հետո խաղադաշտ էր վերադարձել «Բոլոնիայի» դեմ փետրվարի 7-ին կայացած խաղում (2։3) և դարձել գոլի հեղինակ, ընդգրկվել է հռոմեացիների հայտացուցակում։

«Ատալանտա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։

Հիշեցնենք, որ 31-ամյա Մխիթարյանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել «Տորինոյի» դեմ Իտալիայի առաջնության 18-րդ տուրի խաղում, որը տեղի էր ունեցել հունվարի 5-ին: Նա բաց էր թողել «Ռոմայի» նախորդ 6 խաղերը:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 10 հանդիպման, դարձել 4 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ




Լուրեր թեմայից