Լրահոս

ՈւԵՖԱ-ն ստացել է Եվրո-2020-ի տոմսերի 28.3 միլիոն հայտ

ՈւԵՖԱ-ն 28,3 միլիոն հայտ է ստացել ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի տոմսերի համար: Դա 2 անգամ ավելի է, թե Եվրո-2016-ից առաջ էր, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվելու է 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում եւ Բաքվում: Եվրո-2020-ը տեղի կունենա 2020-ի հունիսի 12-ից հուլիսի 12-ը:




Լուրեր թեմայից