Լրահոս

Հայ ֆուտբոլիստները գոլ են խփել Ռուսաստանի Մ-20 հավաքականում

Կիպրոսում մեկնարկած Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի խաղարկության առաջին տուրում Ռուսաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը 4:0 հաշվով հաղթել է Կրասնոյարսկի «Ենիսեյին»:

Ռուսաստանի թիմի երկրորդ գոլը խփել է Կուրսկի «Ավանգարդի» նորեկ Նաիր Տիկնիզյանը (47-րդ րոպեին), իսկ երրորդը՝ Աստրախանի «Վոլգարի» կիսապաշտպան Արտյոմ Պողոսովը (65-րդ րոպեին):

«Ենիսեյի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Երևանի «Ալաշկերտի» նախկին պաշտպան Կիրիլ Ալոյանը:

Երևանի «Արարատի» հարձակվող Գեորգի Չելիձեն Ռուսաստանի Մ-20 հավաքականի փոխարինողների թվում էր:




Լուրեր թեմայից