Լրահոս

«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է Պոգբայի տրանսֆերային արժեքի հարցում

«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերային արժեքի հարցում:

The Guardian-ի համաձայն՝ անգլիական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստից պատրաստ է բաժանվել 100 միլիոն եվրոյի դիմաց:

Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և Թուրինի «Յուվենտուսը»: Նա 2012-ին իտալական ակումբից է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որը 105 միլիոն եվրո է վճարել տրանսֆերի համար:

Այս օրերին ֆրանսիացին վերականգնվում է կրնկի վնասվածքից, որի պատճառով խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 30-ից: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 5 խաղի և դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից