Լրահոս

Արթուր Ալեքսանյանը Հայաստան կվերադառնա փետրվարի 15-ին

5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակված Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Հայաստան կվերադառնա փետրվարի 15-ին՝ ժամը 21:15-ին, Հռոմ-Երևան չվերթով, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի հավաքականը նախօրեին հայրենիք էր վերադարձել առանց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն գյումրեցի ըմբիշի:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով երկրորդ տեղն էր գրավել Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում։

Արթուր Ալեքսանյանից բացի, Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), իսկ Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ:

Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցեցին նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում, իսկ Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) պարտություն էր կրել հաղթանակով մեկնարկելուց հետո:




Լուրեր թեմայից