Լրահոս

Առաջին խմբի առաջատարը պայմանագիր է կնքել Մոսկվայի ԲԿՄԱ-ի սանի հետ

Հայաստանի Առաջին խմբի առաջատար «Վեստ Արմենիայի» կազմը համալրել է ռուս կիսապաշտպան Ալան Կորոևը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

22-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է: Նա հանդես է եկել նաև «Կրասնոդարի» համակարգում:

Այս օրերին «Վեստ Արմենիան» հավաք է անցկացնում Անթալիայում: Փետրվարի 13-ին թիմը ստուգողական հանդիպում է անցկացրել ռումինական «Վիտորուլ Պանդուրիի» հետ և հաղթել 3:1 հաշվով:

Հիշեցնենք, որ Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրից հետո «Վեստ Արմենիան» ունի 46 միավոր և 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Երևանի «Լոկոմոտիվից»: Վերջերս թիմը բաժանվել էր 11 խաղացողներից:

Ֆոտո՝ «Վեստ Արմենիայի» մամուլի ծառայություն




Լուրեր թեմայից