Լրահոս

Ինյեստան հանդիպել է աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստի հետ (ֆոտո)

Ճապոնական «Վիսել Կոբեի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան J լիգայի մեկնարկին նվիրված ասուլիսին հանդիպել է պատմության ամենատարեց ֆուտբոլիստ Կադզուեսի Մուրային: 52-ամյա ճապոնացին հանդես է գալիս «Յոկոհամայում»:

«Հաճելի է հանդիպել ճապոնական ֆուտբոլի լեգենդ Կադզուեսի Մուրային»- թվիթերյան էջում գրել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ վերջերս Ինյեստան նվաճել էր կարիերայի 37-րդ տիտղոսը՝ դառնալով Ճապոնիայի սուպերգավաթակիր: Ասիական Չեմպիոնների լիգայում նորամուտի խաղում 35-ամյա իսպանացին դարձել էր 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:




Լուրեր թեմայից