Լրահոս

Զիդանի հետ ավտոպատահարի մասնակիցը սելֆի է արել մարզիչի հետ (ֆոտո)

Իգնասիո Ֆերնանդեսը, որն օրեր առաջ ավտոպատահարի մասնակից էր դարձել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, պատմել է տեղի ունեցածի մասին: «Ռեալի» մարզաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո վարորդը սելֆի է արել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի հետ:

«Ես անմիջապես ճանաչեցի նրան: Կցանկանայի, որ հանդիպեինք այլ հանգամանքներում, սակայն այսպես էլ վատ չէ: Խնդրեցի նրան սելֆի անել ինձ հետ, քանի որ մարդիկ չէին հավատա, որ իմ մեքենային հարվածել է Զիդանը: Նա շատ բարի էր ու քաղաքավարի: Ես նրան խնդրեցի նաև փոխանակվել մեքենաներով, որպեսզի ամեն բան կարգավորվի, սակայն չստացվեց»,- Իգնասիո Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է La Voz de Galicia-ն:

Վարորդը խոստովանել է, որ այնքան էլ հետաքրքրված չէ ֆուտբոլով:




Լուրեր թեմայից