Լրահոս

Բուֆոն. «Յուվենտուս» վերադառնալուս պատճառներից մեկը Ռոնալդուն է

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է, որ իտալական ակումբ վերադառնալիս հաշվի է առել նաև պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործոնը:

«Կարծում եմ, որ դեռ կարող եմ հանդես գալ բարձր մակարդակում, քանի որ շարունակում եմ խաղալ: «Յուվենտուսի» պես ակումբ վերադառնալը տալիս է ավելի մեծ մոտիվացիա:

Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա անհավանական է: Պետք է խոստովանեմ, որ իմ՝ «Յուվենտուս» վերադառնալու պատճառներից մեկը նրա հետ խաղալու ու մարզվելու հնարավորություն ստանալն էր»,- 42-ամյա իտալացու խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Ջանլուիջի Բուֆոնը «Յուվենտուսում» է 2001 թվականից: 2018-ի ամռանը նա տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ, իսկ մեկ մրցաշրջան անց կրկին վերադարձավ թուրինյան ակումբ:




Լուրեր թեմայից