Լրահոս

Վալերի Բոժինովը վերադարձավ իտալական ֆուտբոլ (ֆոտո)

Բուլղարացի հարձակվող Վալերի Բոժինովը վերադարձել է իտալական ֆուտբոլ:

33-ամյա ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել В Սերիայում հանդես եկող «Պեսկարայի» հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բոժինովի նախորդ ակումբն էր բուլղարական «Բոտև Վրացան», որին նա միացել էր 2019-ին: Բուլղարիայի ազգային հավաքականի նախկին հարձակվողը նախկինում խաղացել է նաև իտալական «Յուվենտուսում», «Ֆիորենտինայում», «Պարմայում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում», Լիսաբոնի «Սպորտինգում» ու այլ ակումբներում: 




Լուրեր թեմայից