Լրահոս

Մալդինիի որդու մարզաշապիկը՝ Բուֆոնի հավաքածուում (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը «Միլանի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղից (1:1) հետո թարմացրել է մարզաշապիկների իր հավաքածուն: 42-ամյա իտալացին վերցրել է «Միլանի» լեգենդար ավագ Մաոլո Մալդինիի որդու՝ 18-ամյա Դանիելեի մարզաշապիկը:

«Իմ հավաքածուում կան Կյեզայի ու նրա որդու, Թյուրամի ու նրա որդու, Վեայի և նրա որդու մարզաշապիկները: Իսկ հիմա արդեն ունեմ նաև Մալդինիի և նրա որդու շապիկները: Այժմ կսպասեմ նրանց թոռներին»,- ասել է Բուֆոնը:

Հիշեցնենք, որ այդ խաղում Բուֆոնը «Յուվենտուսի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման, իսկ Դանիելե Մալդինին մնաց «Միլանի» պահեստայինների թվում: Նա վերջերս էր նորամուտը նշել «Միլանում»՝ մասնակցելով «Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 22-րդ տուրի խաղին:




Լուրեր թեմայից