Լրահոս

NBA. «Բոստոնը» հաղթեց 2-րդ լրացուցիչ ժամանակում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրն անցկացվել են 2 հանդիպումներ: «Բոստոնը» երկրորդ լրացուցիչ ժամանակում 141:133 հաշվով հաղթել է «Կլիպերսին», իսկ «Օկլահոման» արտագնա հաղթանակ է տարել «Նոր Օրլեանի» նկատմամբ՝ 123:118:

«Բոստոնի» կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ջեյսոն Տեյտումը, որը վաստակել է 39 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը: 

NBA, կանոնավոր առաջնություն

«Բոստոն» - «Կլիպերս»՝ 141:133 (2-րդ լրացուցիչ ժամանակում) (30:32, 30:26, 31:29, 23:27, 13:13, 14:6)

«Նոր Օրլեան» - «Օկլահոմա»՝ 118:123 (30:29, 28:37, 35:32, 25:25)

 



Լուրեր թեմայից