Լրահոս

Պելեն հերքել է որդու խոսքերը

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հերքել է իր որդի Էդսոն Շոլբի Նասիմենտուի հայտարարությունն այն մասին, թե նա չի ցանկանում տանից դուրս գալ առողջական խնդիրների պատճառով:

«Շնորհակալ եմ ձեր աղոթքների ու անհանգստության համար: Ինձ հետ ամեն բան կարգին է: Շուտով կդառնամ 80 տարեկան: Ունենում եմ ինչպես լավ, այնպես էլ վատ օրեր: Դա նորմալ է իմ տարիքի մարդու համար»,- նշել է Պելեն, փոխանցում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ 2019-ին 79-ամյա Պելեն ենթարկվել էր երիկամի վիրահատության։ Ավելի վաղ նրա որդին հայտնել է, որ հայրն ունի ազատ տեղաշարժման խնդիր, ինչի պատճառով ինքնամեկուսացվել է:




Լուրեր թեմայից