Լրահոս

Երևանի «Լոկոմոտիվը» գոլառատ խաղում պարտվել է վրացական թիմին

Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող Երևանի «Լոկոմոտիվը», որը ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում, ստուգողական խաղում 3։5 հաշվով պարտվել է վրացական «Արագվի Դուշեթիին»։

Երևանյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Կարապետ Մանուկյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը։

Հիշեցնենք, որ հավաքի առաջին ընկերական խաղում «Լոկոմոտիվը» 2։1 հաշվով առավելության էր հասել վրացական «Գագրայի» նկատմամբ։ Փետրվարի 14-ին հայկական ակումբի կմրցի Վրաստանի Առաջին դիվիզիոնի ևս մեկ ներկայացուցիչի՝ «Մերանիի» հետ:

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրից հետո «Լոկոմոտիվը» 44 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր է հետ առաջատար «Վեստ Արմենիայից»:

Ֆոտո՝ «Լոկոմոտիվի» մամուլի ծառայություն




Լուրեր թեմայից