Լրահոս

Ինյեստայի շքեղ փոխանցումներն ասիական ՉԼ-ում

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան, որն այժմ հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեի» կազմում, նորամուտն է նշել ասիական Չեմպիոնների լիգայում։

35-ամյա ֆուտբոլիստը 2 արդյունավետ փոխանցում է կատարել և օգնել «Վիսել Կոբեին» 5։1 հաշվով առավելության հասնել մալայզիական «Ջոհորի» նկատմամբ։

Հիշեցնենք, որ Ինյեստան 2018-ի ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում «Բարսելոնայից» տեղափոխվել «Վիսել Կոբե», որի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 10 գոլի ու 13 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Այդ ժամանակահատվածում նա հասցրել է դառնալ Ճապոնիայի գավաթակիր և սուպերգավաթակիր՝ նվաճելով կարիերայի 37-րդ տիտղոսը:



Լուրեր թեմայից