Լրահոս

Բեյլը թեթև վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը թեթև վնասվածք է ստացել, հայտնում է As-ը։

30-ամյա ֆուտբոլիստը վնասել է ձեռքի ճկույթը, սակայն դա չի խանգարել, որ նա ամբողջական մարզում անցկացնի թիմի հետ։

Բեյլը խաղադաշտից բացակայում է հունվարի 22-ից, նա բաց է թողել «Ռեալի» նախորդ 4 խաղերը, սակայն հնարավոր է՝ դաշտ վերադառնա «Սելտայի» հետ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի խաղում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ իրեն չի գոհացնում Բեյլի մարզավիճակը և ֆուտբոլիստին չի ընդգրկի մեկնարկային կազմում, մինչև նա ավելի լուրջ չմոտենա մարզումներին։




Լուրեր թեմայից