Լրահոս

Զիեշի տրանսֆերից հետո «Այաքսը» դիմել է «Չելսիին»

Ամստերդամի «Այաքսը», որը հաստատել էր թիմի մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեշի տեղափոխությունը Լոնդոնի «Չելսի», սոցցանցերում դիմել է անգլիական ակումբին։

«Հե՛յ, «Չելսի», դու պետք է հավատաս Զիեշի հրաշագործություններին, իսկ դրանից հետո ֆանտաստիկ երևույթներ տեղի կունենան»,- հրապարակած տեսանյութի տակ գրել է «Այաքսի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբին կմիանա հուլիսի 1-ին։ Գործարքի արժեքը կազմել է 40 միլիոն եվրո՝ գումարած 4 միլիոն եվրո բոնուսների տեսքով։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Զիեշը «Չելսիի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:

Կիսապաշտպանը  2016-ին «Այաքս» է տեղափոխել հոլանդական «Տվենտեից»: Նա Ամստերդամը ներկայացնող ակումբի կազմում անցկացրած 160 խաղում դարձել է 46 գոլի հեղինակ։




Լուրեր թեմայից