Լրահոս

Բուլղարացիներն օդանավակայանում ծափերով են դիմավորել Էդմոնդ Նազարյանին

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցած Բուլղարիայի հավաքականն Արմեն Նազարյանի գլխավորությամբ վերադարձել է հայրենիք։

Երկրպագուները շքեղ ընդունելություն են կազմակերպել հավաքականի ըմբիշների համար։ Նրանք բուռն ծափերով և դափնե պսակով են դիմավորել Արմեն Նազարյանի որդի Էդմոնդ Նազարյանին (55 կգ), որը նորամուտն էր նշել մեծահասակների Եվրոպայի առաջնությունում և առաջին փորձից նվաճել չեմպիոնի տիտղոսը։

18-ամյա ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից և ժամանակից շուտ վստահ հաղթանակներ տարել մեկնարկային 2 գոտեմարտերում (8:0, 14:2): Կիսաեզրափակիչում նա տուշեով հաղթել էր 2018թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին, որը քառորդ եզրափակիչում ուժեղ էր գտնվել Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանից:

Եզրափակիչում Նազարյանը 7։3 հաշվով առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Կոբալոևի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը, որը երկրորդ տեղը գրավեց Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում, հայրենիք կժամանի փետրվարի 13-ին՝ կեսգիշերն անց։




Լուրեր թեմայից