Լրահոս

«Գանձասար-Կապանը» չի ավարտել չինական թիմի հետ հանդիպումը

Կատալոնիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» երկրորդ ստուգողական խաղում մրցել է չինական «Շենժեն» թիմի հետ, սակայն հանդիպումն անավարտ է մնացել։

Առաջին խաղակեսում կապանյան թիմին հաշվի մեջ առաջ է մղել թիմի նորեկ Ժունինյո Պոնտեսը։

Հանդիպման մեկնարկից չինական ակումբի ֆուտբոլիստներն աչքի են ընկել ագրեսիվ պահվածքով, որը շարունակվել է նաև ընդմիջումից հետո։ Հանդիպումը սպասարկող մրցավարը որոշում է կայացրել դադարեցնել խաղը։

Հիշեցնենք, որ կապանցիները փետրվարի 8-ին էին մեկնել Կատալոնիայի Լյորետ դե Մար քաղաք, որտեղ կմարզվեն մինչև փետրվարի 22-ը: Առաջին ստուգողական խաղում հայկական ակումբը 6։1 հաշվով հաղթել էր կատալոնական «Սանտ Անդրեոյին»։

Հայաստանի ընթացիկ առաջնության 15-րդ տուրից հետո «Գանձասար-Կապանը» 14 միավորով նախավերջին տեղում է։

Ֆոտո՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն




Լուրեր թեմայից