Լրահոս

Արտակ Ալեքսանյանը հեռացավ «Արարատից»

Երևանի «Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա ֆուտբոլիստը 2019-ի հունիսին էր միացել երևանյան թիմին։

Ալեքսանյանը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում», Եկտերինբուրգի «Ուրալում», «Խիմկիում», «Բալթիկայում», Երևանի «Ուլիսում», Արմավիրի «Տորպեդոյում», «Գանձասար-Կապանում» և Մոսկվայի «Արարատում»։

Ֆոտո՝ «Արարատի» մամուլի ծառայություն




Լուրեր թեմայից