Լրահոս

Էռնեստո Վալվերդե․ Չեմ կարծում, որ անարդար են վարվել ինձ հետ

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հիշել է ակումբում աշխատելու ժամանակահատվածը։

««Բարսելոնայում» աշխատելն ահռելի փորձ էր ինձ համար։ Ուրախ եմ, որ եղել եմ ակումբի համակարգի մի մասնիկը։ Երբ պայմանագիր ես ստորագրում «Բարսելոնայի» հետ, հասկանում ես, թե ինչ մեծ պատասխանատվություն է դրված լինելու քո ուսերին։ Ես չեմ կարծում, որ անարդար վարվեցին ինձ հետ, դա արդեն անցյալում է։ Հիմա պետք է առաջ նայել։

Հնարավոր է սկսեմ ճանապարհորդել։ Ինյեստան շատ է պատմել Ճապոնիայի մասին։ Ծրագրում եմ մեկնել և ուսումնասիրել այնտեղի թիմերին»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Վալվերդեն «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր հունվարի 14-ին։ Նրան փոխարինել է 61-ամյա Կիկե Սետյենը, որը 2.5 տարվա պայմանագիր կնքել կատալոնացիների հետ:




Լուրեր թեմայից