Լրահոս

Պաշտոնական. Հակիմ Զիեշը կտեղափոխվի «Չելսիի»

Ամստերդամի «Այաքսի» մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեշը կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբին կմիանա հուլիսի 1-ին։ Գործարքի արժեքը կազմել է 40 միլիոն եվրո՝ գումարած 4 միլիոն եվրո բոնուսների տեսքով։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Զիեշը «Չելսիի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը  2016-ին «Այաքս» է տեղափոխել հոլանդական «Տվենտեից»: Նա Ամստերդամը ներկայացնող ակումբի կազմում անցկացրած 160 խաղում դարձել է 46 գոլի հեղինակ։




Լուրեր թեմայից