Լրահոս

Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանի բոլոր գոտեմարտերը՝ տեսանյութով

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Գևորգ Ղարիբյանը (60 կգ) գրանցեց կարիերայի առաջին լուրջ հաջողությունը՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։

Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 9:1 հաշվով հաղթեց բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին: Քառորդ եզրափակիչում Ղարիբյանը դարձյալ ժամանակից շուտ 8:0 հաշվով ուժեղ գտնվեց ադրբեջանցի Մուրատ Բազարովից, իսկ կիսաեզրափակիչում շանս չտվեց էստոնացի Հելարի Մաեգիսալուին՝ 8:0։ 

Եզրափակիչում հայ ըմբիշը լարված պայքարում 5:5 հաշվով հաղթեց թուրք Կերեմ Կամալին։ 

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե ու 2 բրոնզե մեդալով երկրորդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում։

Որակավորման փուլ

Գևորգ Ղարիբյան - Ավգուստին Բոյանով Սպանովի (Բուլղարիա)՝ 9:1

1/4 եզրափակիչ

Գևորգ Ղարիբյան - Մուրատ Բազարով (Ադրբեջան)՝ 8:0

Կիսաեզրափակիչ

Գևորգ Ղարիբյան - Հելարի Մաեգիսալու (Էստոնիա)՝ 8:0

Եզրափակիչ

Գևորգ Ղարիբյան - Կերեմ Կամալ (Թուրքիա)՝ 5:5




Լուրեր թեմայից