Լրահոս

ԵԱ. Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական ուղին՝ տեսանյութերով (ֆոտոշարք)

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Եվրոպայի 5-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճելիս տարավ 4 հաղթանակ:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:1 հաշվով ուժեղ էր գտնվել թուրք Չենկ Իլդեմից: Երկրորդ գոտեմարտում նա ժամանակից շուտ 9:0 հաշվով հաղթել էր բուլղարացի Կիրիլ Միլովին, իսկ կիսաեզրափակիչում 8:1 հաշվով առավելության էր հասել ֆինն Էլիաս Կուսմանենի նկատմամբ:

Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ և վստահ հաղթանակ տարավ 7։1 հաշվով:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե ու 2 բրոնզե մեդալով երկրորդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում։

1/8 եզրափակիչ

Արթուր Ալեքսանյան - Չենկ Իլդեմ (Թուրքիա)՝ 7:1

1/4 եզրափակիչ

Արթուր Ալեքսանյան - Կիրիլ Միլով (Բուլղարիա)՝ 9:0

Կիսաեզրափակիչ

Արթուր Ալեքսանյան - Էլիաս Կուսմանեն (Ֆինլանդիա)՝ 8:1

Եզրափակիչ

Արթուր Ալեքսանյան - Նիկոլոզ Կախելաշվիլի (Իտալիա)՝ 7:1



Լուրեր թեմայից