Լրահոս

Գրիգորի Բաբայանը՝ Արման Հովհաննիսյանի նորամուտի մասին

Ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը մեկնաբանել է ընկերական խաղում Կիևի «Դինամոյի» նկատմամբ հաղթանակը 4։2 հաշվով, ինչպես նաև խոսել է Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանի նորամուտի մասին։ 26-ամյա ֆուտբոլիստը փետրվարի 12-ին է պայմանագիր ստորագրել ղազախական ակումբի հետ։

«Հովհաննիսյանն ընդամենը երկու օր է մարզվում։ Հիմա մենք նրանից որևէ գերբնական բան չենք պահանջում։ Փորձեցինք բացատրել նրան մեր խաղային փիլիսոփայությունը, քիչ ժամանակ կար, չէինք ցանկանում ծանրաբեռնել նրան ավելորդ ինֆորմացիայով։ Ուզում էինք, որ նա պարզապես խաղա։ Որոշ դրվագներում սխալներ կային, բայց ընդհանուր առմամբ դիրաքային լավ խաղ ցուցադրեց։ Պետք է շարունակել աշխատել և զարգանալ, դա վերաբերում է բոլորին։ Մեր թիմը մեծ պոտենցիալ ունի»,- Բաբայանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Տոբոլից» աչքի էր ընկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, որն առաջին գոլն էր խփել ղազախական ակումբի կազմում:




Լուրեր թեմայից