Լրահոս

Աբրահամ Խաշմանյանը հեռացավ Հայաստանի հավաքականից

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը և ՀՖՖ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Որոշումը կայացվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Խաշմանյանի մի քանի հանդիպումներից հետո։

52-ամյա մասնագետն ազգային թիմի գլխավոր մարզիչ էր նշանակվել նոյեմբերի 7-ին: Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020թ. նոյեմբերի 30-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Խաշմանյանի գլխավորությամբ անցկացրել է 2 հանդիպում՝ Եվրո-2020-ի ընտրական փուլում պարտվելով Հունաստանին (0:1) և Իտալիային (1:9): Իտալացիներից կրած պարտությունն ամենախոշորն էր Հայաստանի հավաքականի պատմության մեջ:

Մարտի 26-ին հայկական թիմը Տաշքենդում ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի հավաքականի հետ, իսկ մարտի 30-ին Ալմաթիում կմրցի Ղազախստանի հավաքականի հետ։




Լուրեր թեմայից