Լրահոս

Եվրոպայի նորընծա չեմպիոն Էդմոնդ Նազարյանի բոլոր գոտեմարտերը՝ տեսանյութով (ֆոտո)

Բուլղարիայի ներկայացուցիչ Էդմոնդ Նազարյանը (55 կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում նորամուտը նշեց ոսկե մեդալով:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ԵԱ-ում կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի 18-ամյա որդին մեկնարկեց 2 վստահ հաղթանակով (8:0, 14:2), իսկ կիսաեզրափակիչում տուշեով հաղթեց 2018թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանին:

Եզրափակիչում Էդմոնդ Նազարյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Կոբալոևի հետ և առավելության հասավ 7։3 հաշվով:

Որակվորման փուլ

Էդմոնդ Նազարյան – Հարսեմ Լունդ (Նորվեգիա)՝ 8:0

1/4 եզրափակիչ

Էդմոնդ Նազարյան – Ջիովանի Ֆրենի (Իտալիա)՝ 14:2

Կիսաեզրափակիչ

Էդմոնդ Նազարյան – Էլդանիզ Ազիզլի (Ադրբեջան) - տուշե

Եզրափակիչ

Էդմոնդ Նազարյան – Վիտալի Կոբալոև (Ռուսաստան)՝ 7:3



Լուրեր թեմայից