Լրահոս

Ferrari-ն պաշտոնապես ներկայացրել է նոր բոլիդը (ֆոտո)

Ferrari ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր բոլիդը, որը կշահագործի 2020 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նոր մեքենայի շնորհանդեսը կայացել է Իտալիայի Ռեջո-Էմիլի քաղաքի Ռոմոլո Վալի թատրոնում։ Բոլիդն ավանդական կարմիր գույնի է և ստացել է SF 1000 անունը, որը խորհրդանշում է Ferrari-ի 1000-րդ մասնակցությունը Ֆորմուլա-1-ի Գրան պրիներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն, գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի Ferrari F2002 բոլիդը 6.6 միլիոն դոլարով վաճառվել էր Աբու-Դաբիում տեղի ունեցած RM Sotheby’s աճուրդում:

004477.jpg (148 KB)



Լուրեր թեմայից