Լրահոս

Արթուր Օհանջանյանը նորամուտն է նշել Ուկրաինայի հավաքականում

Հայկական արմատներով դարպասապահ Արթուր Օհանջանյանը հաջողությամբ է նորամուտը նշել տափօղակով հոկեյի Ուկրաինայի հավաքականում:

Ամերիկյան New Hampshire Jr. Monarchs թիմի 19-ամյա հոկեյիստը ձմեռային Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարի երրորդ տուրում մասնակցել է Հոլանդիայի թիմի դեմ հաղթական հանդիպմանը (3:0):

Ուկրաինայի հավաքականը խմբում գրավել է երրորդ տեղը և չի կարողացել նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր:




Լուրեր թեմայից