Լրահոս

Պետր Չեխը՝ ամսվա լավագույն հոկեյիստի թեկնածու

Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի, Լոնդոնի «Չելսիի» և «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը հավակնում է առաջին մրցանակը ստանալ հոկեյում։

Նախկին ֆուտբոլիստը, որը պաշտպանում է «Գիլֆորդ Ֆենիքսի» դարպասը, ընդգրկվել է հոկեյի Անգլիայի ազգային լիգայի երկրորդ դիվիզիոնի (NIHL) հունվարի լավագույն խաղացողների թվում։

Հիշեցնենք որ 37-ամյա դարպասապահը «Չելսիի» կազմում անցկացրել է 333 հանդիպում, իսկ «Արսենալի» դարպասը պաշտպանել է 110 անգամ։ Նա ֆուտբոլային կարիերան ավարտել էր նախորդ մրցաշրջանի վերջում:




Լուրեր թեմայից