Լրահոս

Աշխարհի քառակի չեմպիոնը փորձել է ինքնասպան լինել

Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի քառակի չեմպիոն Ալեքսանդրա Սոլդատովան փորձել է ինքնասպանություն գործել, հաղորդում է Mash-ը:

Ռուս 21-ամյա մարզուհին հոսպիտալացվել է ձախ ձեռքի խորը պատռվածներով: Ծանր վիճակի պատճառով բժիշկներն արգելել են հարցաքննել Սոլդատովային:

Սոլդատովան Եվրոպայի եռակի չեմպիոն ու քառակի փոխչեմպիոն է: Աշխարհի առաջնությունում նվաճած 4 ոսկե մեդալներից բացի, նա արժանացել է նաև 3 արծաթե ու մեկ բրոնզե մեդալի:




Լուրեր թեմայից