Լրահոս

Սիմոն Մարտիրոսյանը՝ վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր (ֆոտո)

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալակիր է դարձել Իրանի Ռաշտ քաղաքում անցկացվող ծանրամարտի International Fajr Cup օլիմպիական վարկանիշային մրցաշարի գերծանր քաշային կարգում (+109):

109 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոնը երկամարտում գրանցել է 410 կգ (180+230): Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը, որը նույնպես մեկնել է մրցավայր, դուրս չի եկել մրցահարթակ։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին հանդես էին եկել նաև 2016թ. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը և 89 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը։

Անդրանիկը (81 կգ) փոքր ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում և երկամարտում զբաղեցրել 4-րդ տեղը, իսկ Հակոբը 96 կգ քաշային կարգում երկամարտում գրանցել էր 345 կգ (155+190) ու դարձել արծաթե մեդալակիր։

008888.jpg (103 KB)




Լուրեր թեմայից