Լրահոս

Հակոբ Մկրտչյանը՝ վարկանիշային մրցաշարի փոխչեմպիոն

Հակոբ Մկրտչյանն արծաթե մեդալակիր է դարձել Իրանի Ռաշտ քաղաքում անցկացվող ծանրամարտի International Fajr Cup օլիմպիական վարկանիշային մրցաշարի 96 քաշային կարգում:

89 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնը երկամարտում գրանցել է 345 կգ (155+190): Նա նաև փոքր բրոնզե մեդալի է արժանացել պոկում ու հրում վարժություններում: 2 վարժություններում էլ Մկրտչյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումները:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին հանդես էր եկել նաև 2016թ. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), որը փոքր ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, իսկ երկամարտում զբաղեցրել էր 4-րդ տեղը։

Փետրվարի 4-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Սիմոն Մարտիրոսյանն ու Ռուբեն Ալեքսանյանը, որոնք հանդես կգան գերծանր քաշային կարգում (+109 կգ)։




Լուրեր թեմայից