Լրահոս

Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել վարկանիշային մրցաշարում

Ծանրամարտի 2016թ. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) փոքր ոսկե մեդալ է նվաճել Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Պոկում վարժությունում 24-ամյա Կարապետյանը բարձրացրել է 160 կգ՝ արժանանալով ոսկե մեդալի։ Հրում վարժությունում նա բարձրացրել է 185 կգ և երկամարտի 345 կգ արդյունքով զբաղեցրել 4-րդ տեղը։

Փետրվարի 3-ին հանդես կգա նաև 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը, իսկ փետրվարի 4-ին պայքարի մեջ կմտնեն Սիմոն Մարտիրոսյանն (+109 կգ) ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ)։

Ֆոտո՝ ՀԱՕԿ




Լուրեր թեմայից