Լրահոս

Հայ ծանրորդները մեկնում են օլիմպիական վարկանիշային մրցաշարի

Ծանրամարտի Հայաստանի հավաքականն ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը և հունվարի 31-ին կմեկնի Իրան:

Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ) կմասնակցեն փետրվարի 2-4-ը Ռաշտ քաղաքում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին, փոխանցում է ՀԱՕԿ լրատվականը:

Հավաքականի մյուս անդամները կշարունակեն նախապատրաստվել փետրվարի 11-16-ը անցկացվելիք Հայաստանի առաջնությանը։




Լուրեր թեմայից