Լրահոս

Եվրո-2022․ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Բելգիայի դեմ խաղում (ֆոտո)

Հայտնի է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Բելգիայի դեմ Եվրո-2022-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Բելգիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունվարի 29-ին Բելգիայի Հերենտալս քաղաքում և կսկսվի Երևանի ժամանակով 23։30-ին։

մեկնարկային.jpg (63 KB)

Հայաստանի հավաքականը ընդգրկված է B խմբում, որտեղ կմրցի Բելգիայի, Շոտլանդիայի և Չեռնոգորիայի հավաքականների հետ։ Ընտրական մրցաշարի խմբային փուլը կանցկացվի հունվարի 29-ից փետրվարի 1-ը Բելգիայում։

Ֆոտո՝ ՀՖՖ

 

 




Լուրեր թեմայից